Իրաքի վարչապետը հայտարարել է, որ հրաժարական կտա, եթե իրավիճակը վատթարանա

Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազիմին հայտարարել է, որ կլքի իր պաշտոնը, եթե երկրում քաղաքական իրավիճակը վատթարանա։ Այս մասին երեքշաբթի հայտնել է  Al-Hadath հեռուստաալիքը։

«Եթե քաղաքական իրավիճակը վատթարանա, ես ժամանակին կհայտարարեմ իմ հրաժարականի մասին Իրաքի վարչապետի պաշտոնից», – ասել է ալ-Քազիմին իրաքցի ժողովրդին ուղղված ուղերձում։ Նրա խոսքով, եթե երկրում շարունակվեն հակամարտություններն ու քաոսը, ինքը կկատարի իր բարոյական ընտրությունը եւ այդ որոշումը կկայացնի երկրի սահմանադրությանը համապատասխան։

Ալ-Քազիմին ասել է նաեւ, որ կառավարությունը հատուկ կոմիտե է ստեղծել՝ Բաղդադում վերջին բախումները հետաքննելու եւ «իրաքցիների արյուն թափածներին եւ կառավարական շենքերի վրա հրթիռներ արձակողներին բացահայտելու համար»։ Նա վերահաստատեց իր համոզմունքը, որ զենքը պետք է լինի բացառապես պետության վերահսկողության ներքո։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱՄՆ իշխանությունները կոչ են արել Ադրբեջանին և Հայաստանին ակտիվացնել դիվանագիտական ​​համագործակցությունը

Հաջորդը

Ուկրաինան կմիանա եվրոպական երկրների հետ առևտրի և տարանցման կոնվենցիաներին

Առնչվող նյութեր
Դիտել

Սյունիքում գազատարը վերանորոգվել է

Գորիս-Կապան-Քաջարան մայրուղային գազատարի վնասված հատվածի վթարավերականգնման աշխատանքներն ավարտվել են։ Գազպրոմ Արմենիա ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ս.թ. ապրիլի 2-ին…
Դիտել

Բաքվի առաջարկը եւ Երևանի պատասխանը․ նոր շրջափուլ

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը մի քանի օր առաջ հայտարարել էր, որ Ադրբեջանը Հայաստանին է ներկայացրել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share