Հայաստանում պիտանելիության ժամկետն ավարտվելու պատճառով խոտանվել են AstraZeneca և Moderna-ի որոշ խմբաքանակներ

Հայաստանում պիտանելիության ժամկետն ավարտվելու պատճառով խոտանվել են կորոնավիրուսի դեմ AstraZeneca և Moderna պատվաստանյութերի որոշ խմբաքանակներ: Այս մասին հայտնել է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

Ըստ Սահակյանի հակառակ ավանդական պատվաստանյութերի՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը հստակ երկար ժամկետներ չունեն: Օրինակ կարմրուկի, կարմրախտի պատվաստանյութը 2 տարի պիտանելիության ժամկետ ունի, գրիպի պատվաստանյութը՝ 1 տարի:

«Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը սկզբնական շրջանում ունեին 1 ամսվա պիտանելիության ժամկետ, հետո դարձավ  3 ամիս, հետո՝ 6, այս պահին ունենք նաև 9 ամիս պիտանելիության ժամկետ: Հարցը պետք է դիտարկել այս համատեքստում, նաև, թե պատվաստանյութն արտադրողի մոտից ինչքան շուտ է հասնում երկիր՝ հաշվի առնելով դժվարությունները: Ապրիլ-մայիս ժամանակահատվածում մեզ մոտ արդեն պատվաստանյութը հասնում էր արդեն 1.5 կամ մաքսիմում 2 ամիս պիտանելիության ժամկետով: Այսինքն՝ այդ ժամանակահատվածում մենք այնքան լավ հանրային իրազեկում պետք է անեինք, պահանաջարկը այնքան լավ պետք է բարձրացնեինք, որ կարողանայինք այդ խմբաքանակը իրացնել ամբողջությամբ»,-նշել է Սահակյանը:

Պատվաստանյութի համար պետք է 10 հոգի հավաքվի, սրվակը բացելուց հետո ընդամենը 6 ժամում պետք է օգտագործվի, 6 ժամ հետո, անկախ նրանից, սրվակի մեջ կա, թե ոչ, պետք է խոտանել:

Ժամկետն ավարտվելու պատճառով ընդամենը 27 հազար AstraZeneca ենք խոտանել հունիսի վերջին: Ըստ Սահակյանի դա օգնությամբ ստացած պատվաստանյութն էր, որը ընդամենը 1 ամսում պետք է օգտագործվեր:

Հայաստանում խոտանվել է նաև մոտ նույնչափ Moderna պատվաստանյութ:

«Ժամկետը նոյեմբերի 28-ին սպառվում էր, ստացել էինք նոյեմբերի 4-ին: Մինչև բաշխվել են պատվաստանյութեր, հավաքագրվել են մարդիկ, որոշ չափով խոտանվել է»,-նշել է Սահակյանը: Նրա խոսքով, Moderna-ն ազգային պահեստում պահվում է -20 աստիճանում, բայց երբ հասնի պոլիկլինիկա, պետք է պահել 2-ից մինչև 8 աստիճանում:

«Սակայն նորից -20 հետ բերել չի կարելի: 30 օրը լրացավ, այն պետք է խոտանվի: Հիմնականում դա էր պատճառը, որ չհասցրեցին լրիվ օգտագործել, և որոշակի քանակություն խոտանվեց»,-ասել է Գայանե Սահակյանը:

Սահակյանը նշել է նաեւ, որ հիմա ԵՄ-ն Moderna-ի ժամկետը երկարաձգել է 2 ամսով՝ 6-ի փոխարեն դարձնելով 8 ամիս, Pfizer-ը, Sputnik-ը ևս իրենց ժամկետները երկարաձգել են:

Հետազոտություններ են կատարվում, թե ինչքանով արդյունավետ կլինի պատվաստանյութը օրինակ 6 ամիս հետո, եթե գտնում են, որ ևս 2 ամիս կարող են օգտագործել, երկրներին հրահանգ է տրվում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Աշոցքում օդի ջերմաստիճանը կհասնի -34 աստիճանի

Հաջորդը

Երևանում մթնոլորտային օդի որակը. Դեկտեմբերի 16-22-ը

Առնչվող նյութեր
Դիտել

Բացահայտվել պետական դավաճանության հերթական դեպքը

ՀՀ ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության դեպարտամենտի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական ընդգրկուն և համադրված միջոցառումների արդյունքում պարզվել է,…
Դիտել

Կա՛մ գալու են խելոք նստեն, կա՛մ չեն գալու և զրկվելու են մանդատներից. Ալեն Սիմոնյան

Արդյոք քննարկում եղե՞լ է ընդդիմադիր մի շարք պատգամավորների մանդատից զրկելու վերաբերյալ: ԱԺ-ում լրագրողներն այս հարցն ուղղեցին խորհրդարանի նախագահ…
Դիտել

Ադրբեջանը սպասում է Հայաստանի դրական արձագանքին․ Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ բացի լավ, բարիդրացիական հարաբերություններ հաստատելուց տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունն…
Դիտել

ՀՖՖ-ն Պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգա ստեղծելու առաջարկ է արել

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես դիմել է ակումբներին Պրոֆեսիոնալ Ֆուտբոլի Լիգայի ստեղծման շուրջ քննարկումներ ծավալելու առաջարկով: Այս մասին տեղեկացնում է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share