ՉԼ․ Կրիշտիանու Ռոնալդուն հաղթանակ պարգեւեց «Մանչեսթեր Յունայթեդին»

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում սեպտեմբերի 29-ին կայացան E, F, G եւ H խմբերի երկրորդ տուրի հանդիպումները։

E խմբում երկրորդ հաղթանակը տարավ գերմանական «Բավարիան»։ Գերմանիայի չեմպիոնը տանը 5։0 հաշվով հաղթեց Կիեւի «Դինամոյին»։ Մյունխենյան թիմը 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Այս խմբում երկրորդ պարտությունը կրեց «Բարսելոնան»։ Կատալոնական թիմը 3։0 հաշվով պարտվեց պորտուգալական «Բենֆիկային»։

F խմբում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Տրաֆորդում» մրցեց իսպանական «Վիլյառեալի» հետ եւ հաղթեց 2։1 հաշվով։ Ավելացված 5-րդ րոպեին դաշտի տերերի հաղթական գոլը խփեց պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։

G խմբում ավստրիական «ՌԲ Զալցբուրգը» 2։1 հաշվով առավելության հասավ ֆրանսիական «Լիլի» նկատմամբ եւ 4 միավորով առաջինն է։ Գերմանական «Վոլֆսբուրգն» ու իսպանական «Սեւիլիան» խաղացին 1։1 հաշվով իրենց հաշվին ունեն 2-ական միավոր։

H խմբում «Յուվենտուսը» Թուրինում մրցեց Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Լոնդոնի «Չելսիի» հետ եւ հաղթեց 1։0։ Իտալական թիմը 6 միավորով առաջատարն է։ «Չելսին» երկրորդն է՝ 3 միավոր։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Իրանական օրաթերթը պատասխանել է Ալիեւին

Հաջորդը

Լիլիթ Մակունցը երախտագիտությունն է հայտնել Ադամ Շիֆին՝ Հայաստանին շարունակական աջակցության համար

Առնչվող նյութեր
Դիտել

Փաշինյանը դատախազությանը հանձնարարել է քննություն իրականացնել

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչ փուլում է կորոնավիրուսից մահվան դեպքերի վիճակագրության ուսումնասիրությունը։ Ավելի վաղ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share