Պայմանագրային զինծառայության տարիքային շեմը կավելանա

Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:  

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորվում է նրանով, որ սահմանային տարիքը լրացած զինծառայողն ազատվում է աշխատանքից, մինչդեռ շատ են դեպքերը, երբ ցանկություն կա շարունակելու ծառայությունը: Նախագծով առաջարկվում է բարձրացնել Զինված ուժերում և այլ զորքերում պայմանագրային զինվորական ծառայության անցնելու տարիքը:

Օրենքի ընդունումից հետո համապատասխան տարիքային շեմը միջին հաշվարկով բարձրացվել է 5 տարով: Պայմանագրային զինծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը առաջարկվում է սահմանել շարքային, կրտսեր և ավագ ենթասպայական կազմի համար՝ 50, կրտսեր սպայական կազմի համար՝ 48-52, ավագ սպայական կազմի համար՝ 50-55, գնդապետի համար՝ 55-58, ավելի բարձր կոչումների համար՝ 63:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արտակարգ վայրէջք Նովոսիբիրսկում

Հաջորդը

Մեկնարկում է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը

Առնչվող նյութեր
Դիտել

Գյումրիում մասնակի քարաթափման դեպքեր են գրանցվել. Շիրակի մարզպետ

Երկրաշարժը Շիրակի մարզում մեծ ուժգնությամբ զգացվել է Գյումրիում՝ բնակելի շենքերում, ինչպես նաեւ Աշոցքի տարածաշրջանում: Այս մասին հայտնել է…
Դիտել

Ոստիկանությունը հերքում է

Պարեկային ծառայության ծառայողական մեքենաների վերաբերյալ տարածված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։ «ԶԼՄ-ներում տեղեկություն…
Դիտել

Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Եգիպտոսի դեսպանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության դեսպան Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկիին:  Վարչապետը գոհունակություն է հայտնել հայ-եգիտպտական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share