Պետք է գտնենք ճիշտ բալանսը. Նիկոլ Փաշինյան

ՀՀ գործող իշխանությունն իր առաքելությունն է համարում գնալ ինչ-որ լուծումների և երկարաժամկետ խաղաղություն ապահովել Հայաստանի և տարածաշրջանի համար: Այս մասին Ազգային Ժողում՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք պետք է իլյուզիաներ չունենանք: Ղարաբաղի հարցի ամենամեծ պրոբլեմներից մեկը ո՞րն է եղել և շարունակում է մնալ. որ դրա լուծումը, լուծման այս կամ այն բանաձևը միայն մեզանից չէ կախված: Ես ուզում եմ, որ մենք խորը ընկալենք այս նրբությունները: Պետականության կշիռը, քաշը, աստիճանը աստեղ է շատ կարևոր, թե քո տեսակետը ինչքանո՞վ կարող ես առաջ մղել՝ առանց վնասելու ինքդ քեզ: Այստեղ շատ կարևոր նրբություններ կան»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ պետք է ի վերջո սկսել խոսել այդ թեմայով, կարողանալ պատճառահետևանքային կապերը ճիշտ և հստակ ընդգծել:

Վարչապետի խոսքով՝ պատմական իրողություններն էլ այնպես չէ, որ ինչ-որ կոնկրետ և տեսանելի տեղ են տանում:

«Այդ պրոցեսը պետք է անընդհատ կառավարվի: Թեմայի բարդությունը սրա մեջ է»,-նշեց նա:

Անդրադառնալով Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի առանձնահատկությանը՝ Փաշինյանը կրկնեց՝ այն, ինչին Հայաստանը երկար բանակցությունների արդյունքում համաձայնել է, հաջորդ պահին արդեն Ադրբեջանը դրա հետ համաձայն չի եղել:

«Այս իրողություններն էլ պետք է հաշվի առնենք: Այլ բան, որ պետք է գտնենք ճիշտ բալանսը, որտեղ կարող ենք հանգել ինչ-որ լուծումների: Եվ ես կարծում եմ՝ մեր առաքելությունը այդ է՝ գնալ ինչ-որ լուծումների և երկարաժամկետ խաղաղություն ապահովել ՀՀ-ի և տարածաշրջանի համար: Բայց դա չի նշանակում, որ կա երաշխիք, որ մենք դա կարող ենք անել: Մենք դա կարող ենք չկարողանալ անել՝ ամենատարբեր պատճառներով»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Իսկ, թե ի՞նչ պատճառներ կարող են լինել որևէ լուծման չհասնելու համար,  Փաշինյանը ասաց. «Պատճառ 1՝ մեր ժողովուրդը կարող է ասել, որ իր համար ընդունելի չէ: Պատճառը 2՝ միջազգային կոնյուկտուրան կարող է թույլ չտալ, որ դա տեղի ունենա»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Որեւէ իլյուզիա չունենք. ՀՀ վարչապետ

Հաջորդը

Արցախի նախագահը Մարտակերտում հանդիպել է համայնքների ղեկավարների հետ

Առնչվող նյութեր
Դիտել

Փաշինյանը Բոնոյին է ներկայացրել է հայկական կողմի մոտեցումները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոյին: Զրուցակիցները…
Դիտել

Երեկ գրանցվել է մեկօրյա պատվաստման ռեկորդային ցուցանիշ․ Նիկոլ Փաշինյան

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը կառավարության այսօրվա նիստում անդրադառնալով համավարակային իրավիճակին տեղեկացրեց, որ երեկ կատարվել է 5093 թեստավորում,…
Դիտել

Վրաստանի վարչապետը և Թուրքիայի նախագահը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում բանակցություններ է վարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ…
Դիտել

Կմշակվի Կումայրի պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի տարածքի արդյունավետ կառավարման ծրագիր

Կումայրի պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի տարածքի հետագա արդյունավետ կառավարումն ապահովելու համար մասնագիտական հանրությունը Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ աշխատում է կառավարման ծրագրի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share