Պուտինը սխալվեց, մենք ուկրաինացի ժողովրդի հետ ենք. Ջո Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի երեկոյան հանդես է եկել Կոնգրեսում իր առաջին ուղերձով: Բայդենն իր ելույթի զգալի մասը նվիրել է Ուկրաինա ռուսական ներխուժմանը։ Նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հրամայելով հարձակվել Ուկրաինայի վրա, որոշել է սասանել ազատ աշխարհի հիմքերը՝ մտածելով, որ կստիպի իրեն խոնհարվել իր սպառնալիքների առաջ։ Բայց նա չարաչար սխալվել է։

Բայդենը բարձր է գնահատել ինչպես ուկրաինացի ժողովրդի խիզախությունը, նաեւ ագրեսիայի դիմաց Արևմուտքի համախմբվածությունը։

«Այո, մենք՝ Միացյալ Նահանգները, ուկրաինացի ժողովրդի հետ ենք».- նշել է ԱՄՆ նախագահը։

Բայդենն ասել է, որ Պուտինը պատասխան կտա իր գործողությունների համար։

«Մեր պատմության ընթացքում մենք այս դասը քաղեցինք. երբ բռնապետերը չեն վճարում իրենց ագրեսիայի գինը, դա ավելի շատ քաոս է առաջացնում»: – ընդգծել է Բայդենը: Նա Ռուսաստանի գործողություններն անվանել է «Պուտինի պատերազմ», որը, ըստ նրա, միտումնավոր է և ոչ հրահրված։

Բայդենը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ը, հետևելով ԵՄ երկրներին և Կանադային, փակում է իր օդային տարածքը ռուսական օդանավերի համար։ Նա խոստացել է օգնություն ցուցաբերել Ուկրաինային: Բայդենը նաեւ կրկնել է, որ ԱՄՆ զինվորականները չեն մասնակցի Ուկրաինայի մարտերին, սակայն ասել է, որ պատրաստ են պաշտպանել ՆԱՏՕ-ի դաշնակիցների տարածքի «ամեն թիզը»։

Բայդենը խոսել է նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին.

«Մենք կտրեցինք Ռուսաստանի մուտքը բարձր տեխնոլոգիաներ, դա կթուլացնի նրանց բանակը տարիներ շարունակ»։ ԱՄՆ նախագահը հաստատել է նաեւ ռուս օլիգարխների ունեցվածքի ծագումը հետաքննող միջազգային հատուկ խմբի ստեղծումը։

«Պուտինի պատերազմն Ուկրաինայում Ռուսաստանին կդարձնի ավելի թույլ, իսկ մնացած աշխարհը՝ ավելի ուժեղ: Մենք տեսնում ենք միացյալ Եվրոպա և միացյալ Արևմուտք: Ժողովրդավարությունները դիմագրավում են մարտահրավերը: Սա փորձություն է, դրա համար ժամանակ կպահանջվի: Բայց Պուտինը երբեք չի խախտի ազատ աշխարհի վճռականությունը»,- եզրափակել է Բայդենը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Զելենսկի. բանակցությունների պայմանը ռմբակոծությունների դադարեցումն է

Հաջորդը

Եվրախորհրդարանը կոչ է արել Ուկրաինային ԵՄ անդամության թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրել

Առնչվող նյութեր
Դիտել

Երևանում փոխանցել ենք հզոր ուղերձ Հայաստանի ժողովրդավարությանը և անվտանգությանը աջակցելու մասին․ Փելոսի

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ամփոփիչ հայտարարություն է տարածել իր գլխավորած կոնգրեսական պատվիրակության հայաստանյան այցի մասին`…
Դիտել

Կասեցվել է հացի արտադրամասի և հանրային սննդի կետի գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել մայրաքաղաքում գործող անհատ ձեռնարկատեր Պարգև Մկրտչյանին պատկանող հացի…
Դիտել

ԱԽ քարտուղարը հանդիպել է Արևելյան Եվրոպայում բրիտանական պաշտպանական բաժանմունքի ղեկավարի հետ

Հոկտեմբերի 20-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Արևելյան Եվրոպայում բրիտանական պաշտպանական բաժանմունքի ղեկավար, ավիացիայի կոմանդոր (գեներալ) Փիթ…
Դիտել

Կմշակվի Կումայրի պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի տարածքի արդյունավետ կառավարման ծրագիր

Կումայրի պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի տարածքի հետագա արդյունավետ կառավարումն ապահովելու համար մասնագիտական հանրությունը Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ աշխատում է կառավարման ծրագրի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share