270 երեխա երեկվանից ձմռան ցրտին մնացել է ճանապարհներին․ «Թաթոյան» հիմնադրամ

270 երեխա երեկվանից ձմռան ցրտին մնացել է ճանապարհներին. «Թաթոյան» հիմնադրամը միջազգային հանրությունից պահանջում է անհապաղ քայլեր՝ ապաշրջափակելու համար Արցախը Հայաստանին կապող` Ադրբեջանի կողմից անօրինական փակված միակ ճանապարհը

Երեկվանից` 2022թ. դեկտեմբերի 12-ից, առավոտյան ժամը 10:30-ից 270 երեխա ձմռան ցրտին մնացել է ճանապարհներին Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն Ադրբեջանի իբր «քաղաքացիական» ու «բնապահպանական» շարժում ներկայացնող անձանց կողմից փակելու հետևանքով:

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ/ “Tatoyan” foundation-ի հավաստի տվյալներով՝ երեխաները թե´ ՀՀ Սյունիքի ու այլ մարզերից են, թե´Արցախի տարբեր բնակավայրերից:

Երեխաների թիվը հիմնադրամին հաստատել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը:

Ակնհայտ է, որ ճանապարհը փակելով տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչների մեկուսացման մեջ թողնելը, Արցախը շրջափակելը որևէ բնապահպանական նպատակ չունի. այն արցախահայության բնաջնջման ադրբեջանական հանցավոր քաղաքականության մաս է։ Սա ադրբեջանական իշխանությունների հատուկ նպատակն է. Արցախը կտրել Հայաստանից, այլ նաև ահաբեկել և մեկուսացնել խաղաղ բնակչությանը։

Երեխաները կտրված են ընտանիքներից, առաջ են եկել ջրի, սննդի և բժշկական օգնության հասանելիության լուրջ խնդիրներ:

Հիմնադրամը շեշտում է, որ մարդու իրավունքները և հատկապես երեխաների իրավունքները կապ չունեն քաղաքական հարցերի, տարածքի ճանաչված կամ չճանաչված լինելու հետ, հետևաբար` հրատապ է, որ հասցեական արձագանքեն երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպությունները՝ վերացնելու համար երեխաների միջազգայնորեն երաշխավորված իրավունքների խախտումները:

Միանշանակ է, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակելն Արցախը հայաթափելու ադրբեջանական հանցավոր քաղաքականության շարունակությունն է։

Այս հայտարարությունը ևս կուղարկվի համապատասխան միջազգային կառույցներին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱՄՆ պետդեպը նախազգուշացրել է Վրաստանի կառավարությանը

Հաջորդը

Արցախի ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը չի կարողացել Հայաստանից հասնել Արցախ

Առնչվող նյութեր
Դիտել

Ստեղծվել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային…
Դիտել

Հայտնի է զորանոցի հրդեհի նախնական պատճառը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը կառավարության նիստում մանրամասներ են հայտնել այս գիշեր…
Դիտել

2023թ. ՀՀ բյուջեից Արցախին կտրամադրվի 144 միլիարդ դրամ

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ-ում ներկայացրել է 2023թ. պետական բյուջեով Արցախին հատկացվելիք գումարների չափին։ Նրա խոսքով, հաջորդ…
Դիտել

Բրյուսելում խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորությունը շատ փոքր է. վարչապետ

«Այս պահի դրությամբ կիրակնօրյա բանակցությունների համար Բրյուսել մեկնելու իմ որոշումը չեմ փոխել»,- հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share