Ադրբեջանի բանտերում պահվող հայ ռազմագերիների թիվը շարունակաբար ավելանում է, նրանց բոլորին ազատ արձակելու փոխարեն․ Մարուքյան

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն արձանագրում է, որ ադրբեջանական բանտերում գտնվող հայ ռազմագերիների թիվը շարունակաբար ավելանում է, նրանց բոլորին ազատ արձակելու փոխարեն։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Մարուքյանն այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքից 2 հայ զինծառայողի առևանգմանը։

«Հայաստանի ինքնիշխան տարածքից ապօրինի առևանգվել է 2 հայ զինծառայող։ Այսպիսով՝ ադրբեջանական բանտերում գտնվող հայ ռազմագերիների թիվը շարունակաբար ավելանում է, նրանց բոլորին ազատ արձակելու փոխարեն։ Ադրբեջանը պետք է ազատ արձակի բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, քանի որ նրանք բոլորն ապօրինի պահվում են ադրբեջանական բանտերում»,- գրել է Մարուքյանը։

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպանը իր գրառման մեջ նշել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, ԵՄ արտաքին հարաբերությունների գծով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելին։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

Հաջորդը

Գետափ գյուղի մոտ Եղեգիս գետի վրա կառուցված կամուրջը երկկողմանի երթեւեկելի է

Առնչվող նյութեր
Դիտել

Արարատ Միրզոյանն ու Ժան-Բատիստ Լըմուանը քննարկել են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցը

Նոյեմբերի 12-ին աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար…
Դիտել

Աբովյանի համայնքապետարանի պաշտոնյան 100.000 դրամ կաշառք է ստացել

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Կ. Գ.-ն, զբաղեցնելով Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share