Գազատարի խնդիրը կլուծվի Ռուսաստանի և Ադրբեջանի երկխոսության արդյունքում

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Արցախում հրադադարի ռեժիմի խախտման ու գազատարի վնասման հարցերին։

«Լիսագորի հատվածում գազատարը վնասված է, և քանի որ հրադադարի պահպանման ռեժիմի պատասխանատուն, նաև երաշխավորը Ռուսաստանի Դաշնությունն է, որը նաև այլ անհանգիստ վայրում գործողությունների ակտիվ փուլում է գտնվում, գուցե հակառակորդը, դրանից օգտվելով, որոշակի դժվարություններ է փորձում առաջացնել Արցախի հատվածում։ Փաստն արձանագրենք, որ գազատարը վնասված է, ամենայն հավանականությամբ այդ խնդիրները երկխոսության միջոցով կստանան իրենց լուծումները, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության»,- նշել է Քոչարյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ-ից Արցախ եկող գազատարը վնասվել էր ադրբեջանական դիրքի մոտ: Ադրբեջանական կողմը խոչընդոտում է վերանորոգման աշխատանքներ սկսելուն։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախի ՊԲ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ

Հաջորդը

Հայկական կողմի ուղղությամբ արձակվել է 4 ական. տուժածներ չկան

Առնչվող նյութեր
Դիտել

Լաչինի միջանցքի կարգավորումները բանակցված են և ստորագրված, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահի կողմից․ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Մյունխենում արած հայտարարությանը, թե անցակետեր պետք է…
Դիտել

Արցախի ՄԻՊ-ի անդրադարձը Թաղավարդի գերեզմանատան հարցին

Թաղավարդ համայնքի բնակիչների կողմից անցած մեկ տարվա ընթացքում անընդհատ բարձրաձայնվել է համայնքի գերեզմանատան հասանելիության հարցը, որը 2020 թվականի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share