Զիջումները մերժվեցին․ արեւմուտքը պատասխանել է Ռուսաստանին

Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն չորեքշաբթի օրը Ռուսաստանին են փոխանցել գրավոր պատասխաններ անվտանգության երաշխիքների վերաբերյալ առաջարկներին, որոնք Մոսկվան պահանջում է Վաշինգտոնից և Բրյուսելից։

ՏԱՍՍ գործակալությունը հայտնում է, որ փաստաթղթերի տեքստերը ամերիկյան կողմի խնդրանքով դեռ չեն հրապարակվել, սակայն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն արդեն խոսել են հիմնական դրույթների մասին։ Արեւմուտքը, ինչպես եւ սպասվում էր, Ռուսաստանի համար սկզբունքային զիջումների չգնաց, այլ ուրվագծեց հետագա բանակցությունների ուղղությունները։

Ամերիկյան պատասխանը ռուսական կողմին փոխանցել է Մոսկվայում դեսպան Ջոն Սալիվանը, որը չորեքշաբթի երեկոյան ժամանել էր ՌԴ ԱԳՆ։ Կես ժամ անց նա առանց մեկնաբանության լքել է շենքը, իսկ ավելի ուշ նախարարությունից պարզաբանել են, որ փաստաթուղթը ստացել է վարչության պետի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն։ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը հայտնել է, որ Ռուսաստանին հանձնված փաստաթուղթը պարունակում է Մոսկվայի արտահայտած մտահոգությունների «սկզբունքային եւ պրագմատիկ» գնահատականը՝ ավելացնելով, որ պատասխանը լիովին համաձայնեցված է Ուկրաինայի ու Վաշինգտոնի եվրոպական դաշնակիցների հետ։

«Նախատեսում եմ մոտ օրերս խոսել նախարար Լավրովի հետ, երբ Մոսկվան կծանոթանա մեր պատասխանին»,- ասել է Պետդեպարտամենտի ղեկավարը։

ՆԱՏՕ-ն նույնպես իր պատասխանում մերժել է Ռուսաստանի պահանջը չընդլայնվելու վերաբերյալ։ Հյուսիսատլանտյան դաշինքի պատասխանը փոխանցվել է Բելգիայում Ռուսաստանի դեսպանատան միջոցով.

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կստեղծվի Մարդու իրավունքների ակադեմիա

Հաջորդը

Մի շարք շրջաններում ձյուն է տեղում

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանական սադրանքի մասին լուրը ապատեղեկավություն է. ՀՀ ՊՆ

Սոցիալական ցանցերով և տարբեր լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունը, թե մարտի 16-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սադրանք են իրականացրել հայ-ադրբեջանական սահմանին,…
Դիտել

Հիմա մենք բանակցում ենք, որպեսզի մեր լաստանավերի վրա այդ սանկցիաները չկիրառվեն․ Վահան Քերոբյան

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ են հետաձգվում լաստանավային փոխադրումները,…
Դիտել

Արմեն Գրիգորյանն ու Տոլվո Կլաարին քննարկել են Ադրբեջանի ոտնձգությունների արդյունքում ստեղծված իրավիճակը

Հուլիսի 29-ին ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց ունեցավ Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share