Էրեբունու ոստիկանները ձերբակալել են մեքենաներից գողություններ կատարող երկու հանցախումբ

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արարատի մարզի Գետափնյա գյուղի բնակիչ, 49-ամյա մի տղամարդ և նրա 41-ամյա երևանցի ընկերը Էրեբունի վարչական տարածքում կայանված մեքենաներից կատարում են գողություններ: Տեղեկություն կար նաև, որ գիշերները նրանք գործի են դուրս գալիս երևանցու «Օպելով»: Խնդիրն այն էր, որ նրանց հարկավոր էր բռնել հանցագործության պահին` իրեղեն ապացույցը ձեռքներին:

Ապրիլի 20-ի առավոտյան ժամը 5-ին Էրեբունու փողոցում նկատելով հիշյալ «Օպելը»՝ Էրեբունու քրեական հետախույզները մոտեցան մեքենային: Սակայն վարորդը դիմեց փախուստի` չխնայելով ո՛չ իր, ո՛չ էլ ոստիկանների մեքենաները:
Քրեական հետախույզներն օգնության կանչեցին պարեկներին, և օգնությունը չուշացավ: Երևանի քաղաքապետարանի մոտ, փախուստի երկրորդ, բայց այս անգամ՝ անհաջող փորձից հետո վարորդն ու ուղևորը ձերբակալվեցին և, մեքենայով հանդերձ, տեղափոխվեցին ոստիկանության Էրեբունու բաժին: Բաժնում նրանք խոստովանեցին, որ այդ օրը Ավանեսովի փողոցում մի «Մերսեդեսից» հանել-տարել են զույգ լուսարձակներն ու թարթիչները և դիմացի թափարգելը, իսկ Էրեբունու փողոցում «ՎԱԶ-2107» մակնիշի մի մեքենայի բաքից քաշել են վառելիքը: Փորձել էին գողանալ նաև համարանիշերը, բայց չէր ստացվել:
Գողացված ավտոմասերը հայտնաբերվել են «Օպելի» բեռնախցում: Տուժած քաղաքացիներից ընդունվել են հաղորդումներ:

Երևանցի վարորդը նաև հայտնել է, որ այս տարվա տարբեր օրերի մայրաքաղաքի Արցախի պողոտայում, Էրեբունու փողոցում և Նուբարաշենում մեքենաներից ավտոմասեր է գողացել: Այս դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում միջոցառումները շարունակվում էին, երբ Էրեբունու քրեական հետախույզները ստացան նոր տեղեկություն: Դարձյալ խոսքը մեքենաներից գողությունների մասին էր: Հերթական օպերատիվ տեղեկությունն իրացվեց ապրիլի 30-ին: Առավոտյան ժամը վեցին մոտ Բագրատունյաց փողոցում ոստիկանները ձերբակալեցին երեք երիտասարդի և, «Օպել» մեքենայով հանդերձ, տեղափոխեցին բաժին: Երկուսը 21 տարեկան են, մեկը` 27: Նրանք խոստովանեցին, որ վերջին երկու ժամվա ընթացքում Եղիշե Թադևոսյան փողոցի մի բակում հանել-տարել են «Մերսեդեսի» լուսարձակները, իսկ Բագրատունյաց փողոցում կայանված «Կիայից»` թարթիչներով լուսարձակներն ու մարտկոցը:

Պարզվել է նաև, որ երիտասարդներից երկուսը ապրիլի սկզբներին Արցախի պողոտայի բակերում կայանված մի «Մերսեդեսից» գողացել են լուսարձակները, կողային հայելիներն ու շարժիչի դետոնային ցուցիչը, իսկ մեկ այլ «Մերսեդեսից»` լուսարձակները: Նրանց թեթև ձեռքով թալանվել էր նաև Խաղաղ Դոնի փողոցի բակերում կայանված երկու «Մերսեդես»: Այս դեպքով ևս Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: Գողության այս տեսակի կանխարգելման ոստիկանական տարաբնույթ միջոցառումները նույն հետևողականությամբ շարունակվում են ամենօրյա և շուրջօրյա ռեժիմով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Վագներ»-ը լքում է ուկրաինական Բախմուտը

Հաջորդը

Մարտիրոսյանական գրելաձևին հավատարիմ Արմենը

Առնչվող նյութեր
Դիտել

Երևանի բարձրադիր գոտիներում հունվարի 23-ին կձևավորվի՝ 10-15 սմ բարձրությամբ ձյան ծածկույթ

Հարավ-արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ, ինչպես նաև դրան հաջորդող հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներխուժմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանը հունվարի 22-ի…
Դիտել

Մենք ոչ կարգավիճակի շուրջ ենք բանակցում, և այդպիսի հավակնություն էլ չունենք, ոչ էլ այլ բանի. Արարատ Միրզոյան (տեսանյութ)

ՀՀ-ն ինչպես նախկինում, այժմ էլ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և մենք համարժեք լսել ենք ադրբեջանական կողմից, որ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share