ՀՀ եւ ՌԴ արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի միջև։ Այս մասին հաղորդում է ՌԴ ԱԳ նախարարությունը։

Ըստ տարածած հաղորդագրության երկու երկրների նախարարները քննարկել են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարման ընթացքը՝ հաշվի առնելով նոյեմբերի եռակողմ փաստաթղթի ստորագրման մեկ տարին։

ՌԴ ԱԳ նախարարության հարղորդագրությունում ասվում է նաեւ, որ Լավորվն ու Միրզոյանը հատուկ ուշադրություն են դարձրել հրատապ հումանիտար խնդիրների լուծման գործում առաջխաղացմանը, առաջին հերթին՝ պահվող անձանց վերադարձին, ականապատ դաշտերի քարտեզների փոխանցմանը և մշակութային և կրոնական ժառանգության պահպանմանը։ Քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին լարվածության թուլացման, Հարավային Կովկասում բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման, տարածաշրջանային համագործակցության համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու հարցերը։ Ընդգծել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային միջադեպերի քաղաքական և դիվանագիտական ​​կարգավորմանն ուղղված ջանքերի շարունակականության կարևորությունը։

Նախարարներն անդրադարձել են նաեւ ռուս-հայկական գործակցության ակտուալ հարցերինը՝ հաշվի առնելով տարբեր մակարդակներով առաջիկա երկկողմ շփումները։

Արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև մի շարք միջազգային և տարածաշրջանային թեմաներ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ նախագահը կարճատև զրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ

Հաջորդը

Արման Թաթոյանը Նորվեգիայի դեսպանին է ներկայացրել սահմանային բնակիչների իրավունքների խախտումները

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանը չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու միջանցքային տրամաբանության որևէ հարց․Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ընթացքում անդրադարձել է տարածաշրջանային տրանպորտային ենթակառուցվածքների բացման թեմային։ Նա նշեց, որ…
Դիտել

Կառավարությունը հաստատել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքը

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջին համապատասխան` ՀՀ կառավարությունը ապրիլի 7-ի…
Դիտել

Հայկական կողմն ակնկալում է, որ ԵՄ դիտորդական առաքելությունը փաստահավաք մաս կունենա․ Արարատ Միրզոյան

Քննարկվում է հայ-ադրբեջանական սահմանին Հայաստանի կողմից ԵԱՀԿ դիտորդներ գործուղելու թեման, մոտ ապագայում այս մասով հստակություն կունենանք: Այս մասին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share