ՄԻՊ աջակցությամբ լուծվել են դատապարտյալի կողմից բարձրացված մի շարք հարցեր

Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ լուծվել են դատապարտյալի կողմից բարձրացված մի շարք հարցեր

Անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալու նպատակով դատապարտյալը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին։ Տեղեկացրել է՝ ունի հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ, ընդունում է հոգեմետ դեղեր, սակայն դրանք որևէ արդյունք չեն տալիս:

Պաշտպանը բողոքը ստանալուց անմիջապես հետո գրություն է հասցեագրել իրավասու պետական մարմնին, որից հետո դատապարտյալը հոգեբույժի կողմից ենթարկվել է լրացուցիչ զննության, փոփոխվել է նախկինում նշանակված դեղորայքը։

Բացի այդ, Պաշտպանի ներկայացուցիչները, քրեակատարողական հիմնարկ չհայտարարված այցի շրջանակում, դիմումատուի հետ ունեցել են նաև առանձնազրույց։ Վերջինս տեղեկացրել է, որ նոր նշանակված դեղորայքը արդյունավետ է, սակայն իր մոտ առաջացրել է թուլություն և քնկոտություն, ինչի հետևանքով չի կարողանում պահպանել դատապարտյալների օրվա կարգացուցակը․ մտավախություն ունի, որ կարող է դրա պատճառով ենթարկվել կարգապահական տույժի:

Այս հարցը ևս քննարկվել է ՔԿՀ վարչակազմի և բժշկական անձնակազմի հետ։ Դատապարտյալը կրկին զննության է ենթարկվել հոգեբույժի կողմից, գնահատվել է նրա առողջական վիճակը, ինչի արդյունքում համապատասխան տեղեկանք է տրամադրվել քրեակատարողական հիմնարկի վարչակազմին։

Մարդու իրավունքների պաշտպանի և իրավասու պետական գերատեսչությունների արդյունավետ համագործակցության արդյունքում, դատապարտյալի բարձրացրած խնդիրը ստացել է լուծում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԼՂ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը պետք է ապահովվի․ Վիկտորին

Հաջորդը

Հայաստանի սահմաններին իրադրությունը հարաբերականորեն կայուն է․ Քոչարյան

Առնչվող նյութեր
Դիտել

Բուժքույրը պատվաստված լինելու կեղծ հավաստագրեր է տվել

Ոստիկանության Մարտունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պաշտոնեական լիազորությունների չարաշահման վերաբերյալ տեղեկություններ ստացան, որոնք…
Դիտել

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրման վերաբերյալ

2023թ. ապրիլի 23-ին Ադրբեջանի իշխանությունները, կոպտորեն խախտելով 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետը, արդեն պաշտոնապես արգելափակել են Լաչինի…
Դիտել

Քննարկվել է ավտոմեքենաների գազաբալոնների վկայագրման գործընթացը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը հանդիպել է գազաբալոնների վկայագրում իրականացնող 12 կազմակերպության…
Դիտել

էլեկտրաէներգիայի սակագինը բնակչության համար կմնա անփոփոխ

Այսօրվա նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատեց էլեկտրական էներգիայի սակագները: Սակագների վրա ազդեցություն ունեցող բոլոր դրական և…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share