Նպատակը բանակցային գործընթացը զրոյացնելն ու հետագա բանակցությունների ընթացքը խաթարելն է․ Փաշինյան (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է այսօր առավոտյան հայ-ադրբեջանական սահմանին Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի հրետակոծությանը. «Հրետակոծության ինտենսիվությունը որոշակիորեն նվազել է Հայաստանի բանակի ադեկվատ և արդյունավետ պատասխան գործողություններից հետո»։

Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ ադրբեջանական կողմի գործողությունները սադրիչ են և նպատակ ունեն զրոյացնել Վաշինգտոնում մայիսի 1-4-ը բանակցությունների արդյունքում գրանցված առաջընթացը. «Այսօրվա սադրանքը նպատակ ունի նաև խաթարել կիրակի օրը Բրյուսելում եռակողմ ֆորմատով, իսկ հունիսի 1-ին՝ Քիշնևում, հնգակողմ ֆորմատով նախատեսված բանակցությունները»,- ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝ Ադրբեջանին բանակցային գործընթացը հարկավոր է միայն էսկալացիայի և պատերազմի պատճառաբանություն ստանալու համար, իսկ էսկալացիաներն օգտագործվում են բանակցություններում գրանցված առաջընթացները զրոյացնելու համար. «Ադրբեջանի ՊՆ երեկվա հաղորդագրությունները՝ մեր բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին, մտացածին են։ Նման տեղեկատվություն հորինվում է իրադրությունը սրելու համար։ Եթե իրադրությունը սրելը Ադրբեջանի նախատրամադրվածությունը չէ, որևէ տեղային միջադեպ կարելի է արագ կարգավորել գոյություն ունեցող կապերով տեղեկատվություն ճշտելու, փոխանակելու և կանխարգելիչ պայմանավորվածություններ ձեռք բերելու նպատակով։ Նախորդ օրը նման բան տեղի չի ունեցել մի պարզ պատճառով. որևէ միջադեպ չի գրանցվել»,- ասաց նա։

Փաշինյանը շեշտեց՝ իրադրության սրման նպատակը բանակցային գործընթացը զրոյացնելն ու հետագա բանակցությունների ընթացքը խաթարելն է։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բրյուսելում խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորությունը շատ փոքր է. վարչապետ

Հաջորդը

Ատեստավորման արդյունքում զինծառայողների աշխատավարձը կկրկնապատկվի

Առնչվող նյութեր
Դիտել

Այսօր Հայաստանն ու Ադրբեջանը հնարավորություն ունեն տևական խաղաղության հասնել. ՆԱՏՕ գլխավոր քարտուղար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կառավարությունում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի ընդլայնված կազմով հանդիպումը: Վարչապետը ողջունել…
Դիտել

Պատրաստ ենք ապահովել ադրբեջանական բեռների և ադրբեջանցիների անցման անվտանգությունը. ՀՀ վարչապետ

«Հայաստանը պատրաստ է իր տարածքում ապահովել բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց, խողովակաշարերի և էլեկտրական գծերի անվտանգությունը, որովհետև խաղաղության խաչմերուկը…
Դիտել

ՌԴ ԱԳ փոխնախարարը Երևանում է․ տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի հետ առանձնազրույց

Ապրիլի 25-ին ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Մ. Գալուզինը Երևանում առանձնազրույց է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարարտ Միրզոյանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share