Շախմատի ԵԱ-ի 6-րդ տուրում հաղթանակ են տոնել Մկրտչյանը, Սարգսյանը և Գաբոյանը

Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են պայքարը Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում ընթացող առաջնությունում կայացել են 6-րդ տուրի պարտիաները: Այս անգամ հաղթանակ տոնեցին Մարիամ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը և Սուսաննա Գաբոյանը:

Լիլիթ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը խաղում էին իրար դեմ և խաղը ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: Լիլիթ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը և Մարիամ Մկրտչյանը 6 հնարավորից վաստակել են 4.5 միավոր: Մրցաշարային աղյուսակի առաջատարը լեհ Օլիվիա Կիոլբասան է, ով ունի 5,5 միավոր:

Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունն անցկացվում է Չեռնոգորիայում: Այն կեզրափակվի մարտի 29-ին: Առաջնությանը մասնակցում են 34 եվրոպական երկրի 140 շախմատիստներ: Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով:  Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 60.000 եվրո: Առաջին տեղը զբաղեցրած շախմատիստը կստանա 10.000 եվրո:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սի Ցզինպինի Մոսկվա կատարած այցը մտահոգում է ԱՄՆ-ին. Պենտագոն

Հաջորդը

Պետք է հաշվի առնել հակամարտության պատմական, իրավաքաղաքական ամբողջ նախապատմությունը. Մարուքյան

Առնչվող նյութեր
Դիտել

«Միասնություն սպորտով» կարգախոսով մեկնարկել են Համահայկական ամառային 8-րդ խաղերը

«Միասնություն սպորտով» կարգախոսով մեկնարկել են Համահայկական ամառային 8-րդ խաղերը: Խաղերի բացման հանդիսավոր արարողությունը կայացել է Գյումրու Քաղաքային մարզադաշտում:…
Դիտել

Մխիթարյանը կոչով դիմել է երկրպագուներին

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Լեռնային Ղարաբաղում ռազմական հարձակման…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share