Սևակ Խանաղյանի մենահամերգն ու ամուսնության առաջարկը կազմակերպչին

Սևակ Խանաղյանի՝ 2023 թվականի առաջին մենահամերգը հայրենիքում սպասված էր իր երգարվեստի սիրահարների համար:

FoodPark by Downtown-ի դահլիճը լեփ-լեցուն էր դեռ համերգի մեկնարկից առաջ: Երեկոյի ամենասկզբում եւ ավարտին դիջեյական վահանակի մոտ էր Dj Jokey-ը, որն ակտիվ ռիթմերով պարեցնում էր ներկաներին:

Նոր մենահամերգ ու ավելի շատ հեղինակային երգեր. Սևակն, իհարկե, համերգը սկսեց ուրախ նոտաներով՝ «Сияй» երգով ու աստիճանաբար կլանեց ողջ դահլիճը: Հոտնկայս հանդիսատես, բարձր ծափահարություններ, վանկարկող և նրա հետ երգող երկրպագուներ: Երգիչը երաժիշտների կենդանի նվագակցությամբ կատարեց իր հիթերը՝ «Беги», «Без тебя не так», «Если вдруг», «Դու ես իմ հոգին», «Километры»…

Յուրահատուկ ձայն ու կատարողականություն,  էմոցիոնալ պոռթկումներ, կենդանի հնչողություն ու լուսային շոու. Ընդնանուր առմամբ հնչեց երկու տասնյակից ավելի երգ, որոնց մեծ մասը հեղինակային են:

Օրվա հիշարժան պահերից էր, երբ Սևակ Խանաղյանը բեմ հրավիրեց համերգի կազմակերպիչ Լիանա Խաչատրյանին, ում սիրելին նրան բեմում ամուսնության առաջարկություն արեց:

Ռուսաստանաբնակ երգիչը շնորհակալություն հայտնեց հանդիսատեսին և ոգևորությամբ նշեց. «Ես տեսնում եմ ձեր վառվող աչքերը։ Շնորհակալ եմ, որ ժամանակ եք գտել եւ այստեղ եք»:

Հույզերը գագաթնակետին հասան, երբ հնչեցին երգչի ամենասիրված «Արցախ», «Не молчи» երգերը. նրան ձայնակցում էր ողջ դահլիճը:

90 րոպեն շատ արագ անցավ, իսկ երբ հնչեց Սևակի այցեքարտ համարվող երգերից  «Жди меня там»-ը` ներկաները ձայնակցելով հրաժեշտ տվեցին՝ նորից հանդիպելու ակնկալիքով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Ֆիթչը» վերանայել է Հայաստանի «B+» վարկանիշը. հեռանկարը «կայուն»-ից՝ դեպի «դրական»

Հաջորդը

Հաքերային հարձակման են ենթարկվել ՆԱՏՕ-ի կայքերը

Առնչվող նյութեր
Դիտել

Տիգրան մեծ փողոցի խանութներից մեկում տեղի ուենցած հրդեհի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ

Երևան քաղաքի Տիգրան մեծ փողոցի խանութներից մեկում երեկ տեղի ուենցած հրդեհի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ 2023…
Դիտել

Եվրատեսիլ 2023-ի հաղթող ճանաչվեց Շվեդիայի ներկայացուցիչը

Եվրատեսիլ 2023-ի հաղթող ճանաչվեց Շվեդիայի ներկայացուցիչ Լորինը իր «TATTOO» երգով։ Լորինը Եվրատեսիլում երկրորդ անգամ է հաղթում։ Հայաստանի ներկայացուցիչ…
Դիտել

Փաշինյանը ներկա է գտնվել Միսաք և Մելինե Մանուշյանների աճյունները Ֆրանսիայի պանթեոնում ամփոփելու արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և տիկնոջ` Բրիջիտ Մակրոնի հետ ներկա են…
Դիտել

Մանրամասներ ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից

Ադրբեջանի նախագահի աշխատակազմը մանրամասներ է հայտնել Խոջալու քաղաքում Ադրբեջանի և ԼՂ ներկայացուցիչների այսօրվա հանդիպումից։ Ըստ այդմ, հանդիպման ժամանակ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share