Տեղի է ունեցել ՀՀ ՏԿԵ նախարարի և «Ռոսատոմ»-ի տնօրենի տեղակալի հանդիպումը

Տեղի է ունեցել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի և «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ Նիկոլայ Սպասկիի գլխավորած պատվիրակության հանդիպումը։

Հանդիպման ժամանակ քննարկվել են «Ռոսատոմ» պետական կորպորացիայի հետ գործակցության վերաբերյալ հարցեր։

Մասնավորապես Հայկական ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի նախագծային շահագործման ժամկետի երկարացման, Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու, «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում առկա վտանգավոր թափոնների վնասազերծման հարցերով գործակցության վերաբերյալ։

Կարևորելով 2026թ․-ից հետո Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի անվտանգ շահագործումը՝ քննարկվել է համատեղ միջոցառումների ողջ շրջանակը և նախատեսվող աշխատանքները։

Հաշվի առնելով «Ռոսատոմ» կորպորացիայի հետաքրքրվածությունը «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում առկա վտանագվոր թափոնների վնասազերծման հարցում՝ շրջայց է կազմակերպվել գործարան՝ ծանոթանալու առկա իրավիճակին, ինչպես նաև քննակելու գործակցության հնարավորությունները։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բացահայտվել է մարդկանց առևտրով զբաղվող հանցավոր խմբավորում

Հաջորդը

Տեղի է ունեցել արդարադատության թաղամասի կառուցման վերաբերյալ քննարկում (տեսանյութ)

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ արտաքին գործերի նախարարը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ քննարկել են տարածաշրջանային անվտանգության…
Դիտել

Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի հրավերով, Վրաստանում է՝ մասնակցելու Վրաստանի դատախազության 105-ամյա…
Դիտել

Սյունիքի   ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share