Գրիգոր Մինասյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գրիգոր Մինասյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ

Գրիգոր Մինասյանը 2009-2010 թվականներին աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմում՝ որպես մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության պետ: Միաժամանակ դասավանդել է «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ իրավաբանական քոլեջում և ղեկավարել ինստիտուտի իրավագիտության ամբիոնը:

2010-2011 թվականներին աշխատել է «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ում որպես իրավագիտության ամբիոնի վարիչ:

2011-2012 թվականներին «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ում զբաղեցրել է փորձագետ-իրավախորհրդատուի պաշտոնը, այնուհետև փոխադրվել տնօրենի իրավական հարցերով խորհրդականի պաշտոնին:

2011 թվականից Հայաստանի Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչն է Աթենքում տեղակայված Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպությունում (EPLO):

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Գազի թանկացում նախատեսվում է. ՀԾԿՀ նախագահ

Հաջորդը

Ընտրվել են Սահմանադրական բարեփոխումների խորհրդում ընդգրկվող ՀԿ-ները և արտախորհրդարանական կուսակցությունները

Առնչվող նյութեր
Դիտել

ՆԳՆ հարցում մոտ ենք վերջնական որոշումների կայացմանը․ Փաշինյան

Ներքին գործերի նախարարության հարցում մոտ ենք վերջնական որոշումների կայացմանը, պիտի անցնենք դրանց իրականացմանը։ Այս մասին կառավարության այսօրվա նիստի…
Դիտել

Արցախի ԱԳՆ-ն դատապարտել է Ադրբեջանում հավատարմագրված դեսպանների այցը Շուշի

Խստագույնս դատապարտում ենք 2021 թ. հուլիսի 10-ին ադրբեջանական իշխանությունների կողմից Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների աշխատակիցների այցի կազմակերպումը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share