Հայրենադարձ Գևորգ Թասլաքյանը քաղցր անկյուն է բացել Երևանում

Լիբանանահայ, Այնճար գյուղում ծնված Գևորգ Թասլաքյանը Հայաստանում իր բիզնեսն է նախաձեռնել: Նորաբաց «Այնճար» քաղցրավենիքի խանութ-սրճարանն արաբական համերով, հայկական հումքով ու հյուրասիրությամբ է:

Հայրենադարձ Գևորգը մասնագիտությամբ ատամնատեխնիկ է։ Գաղափարն ուներ դեռ երկու տարի առաջ: Հաճախ էր այցելում հայրենիք, եւ միայն 3 ամիս առաջ է տեղափոխվել Երևանում: Նրա ընտանիքը դեռեւս ապրում է Լիբանանում՝ Այնճարում, սակայն առաջիկայում կտեղափոխվեն այստեղ:

Շուրջ 32 տեսակ արեւելյան քաղցրավենիք, խոհարարը լիբանանցի արաբ է, իսկ հումքն ամբողջությամբ ձեռք են բերում Երևանում: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ Հայաստանում ամենահայտնին փախլավան է, բայց այցելուները հետաքրքությամբ փորձում են նոր բաղադրիչներով տեսակները:

Օրեր առաջ Հայր Մեսրոպ Թոփալեանի օրհնությամբ տեղի ունեցավ «Այնճար»-ի բացումը, բացման կազմակերպիչ Լիլիթ Հովհաննիսյանը ազդարարելով կարմիրժապավենի կտրման մասին այցելուներին հրավիրեց ներս՝ առաջինը համտեսելու քաղցրեղենը: «Կարին» ազգագրական պարի համույթը Գագիկ Գինոսյանի գլխավորությամբ ազգային պարերով ողջունեցին ներկաներին:

Գևորգի խոսքով՝ ՀՀ-ում արաբական քաղցրավենիքի պակաս կար, իր ծանոթներն ամեն անգամ խնդրում էին քաղցրեղեն բերել Լիբանանից: Տարիների նպատակն էր, որն այսօր իրականություն է. հաստատվել Հայաստանում՝ ունենալով սեփական բիզնեսը։

«Ճանապարհը բավական երկար ու յոգնեցուցիչ էր, սակայն համոզումս զօրացուց կամքս եւ վերածուեցաւ հաւատքի՝ յաղթահարելու ամէն խոչընդոտ եւ միշտ յոյսով նայելու գալիքին։

«Այնճար» անվանումն ինքնաբուխ է ընտրել, իր ծննդավայրի անվամբ: Հայրենի հողում հոգեհարազատ միջավայր՝ ծննդավայր Մուսա Լեռ-Այնճարի քաղցր մթնոլորտով։

Հեղինակ՝ Ալինա Ստեփանյան

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Տեսչական մարմինը Սյունիքում կշռել է ծանրաքաշ 198 տրանսպորտային միջոց, արձանագրվել է 6 խախտում

Հաջորդը

Բլինքենն Ալիևին դեէսկալացիայի կոչ է արել

Առնչվող նյութեր
Դիտել

Չորս անձինք օժանդակել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ նախկին տնօրենի կողմից մի քանի դրվագ վատնում կատարելուն

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում ավարտվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության նախկին…
Դիտել

ԱԱԾ-ն ամբողջ ծավալով վերահսկում է անվտանգային իրավիճակը հանրապետությունում  

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը զանգվածային լրատվության միջոցներին և քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում ահաբեկչական…
Դիտել

ՃՏՊ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհեր

Մարտի 19-ին, ժամը 12:28-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին տեղի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share