Քննարկել ենք Ֆրանսիա- Հայաստան առաջին տնտեսական գագաթնաժողովին առնչվող հարցեր․ Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին:

«Քննարկել ենք Փարիզում առաջիկայում կայանալիք Ֆրանսիա- Հայաստան առաջին Տնտեսական Գագաթնաժողովին առնչվող մի շարք հարցեր։

Գագաթնաժողովի նպատակն է ֆրանսիացի գործարարներին ներկայացնել Հայաստանի տնտեսական հնարավորությունները, ինչպես նաև ավելի արդյունավետ օգտագործել Հայաստանի և Ֆրանսիայի միջև տնտեսական համագործակցության ներուժը, մասնավորապես՝ կայուն ու կանաչ (ածխածին չպարունակող) տնտեսության, գյուղատնտեսության, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտներում։

Անդրադարձել եմ նաև տնտեսության արդիականացման ծրագրին և մեր երկու երկրների տնտեսական կապերին առնչվող մի շարք այլ հերցերին»,-տեղեկացրել է Վահան Քերոբյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Միայն միջազգային հանրության չնվազող ակտիվությունն է Ադրբեջանի ագրեսիվությունը զսպելու եղանակը. Փաշինյան

Հաջորդը

Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դեվալին

Առնչվող նյութեր
Դիտել

Կոչ ենք անում ազատ արձակել բոլոր բանտարկյալներին. ԱՄՆ դեսպան

Մարտի 29-ին դեսպան Թրեյսին հանդիպեց 2020 և 2021թթ. գերեվարված հայ զինծառայողների ազգականներին․ ներկա էին և՛ անհայտ կորածների, և՛…
Դիտել

ԶԱՀ շահառուները կմասնակցեն «Երևանի գինու օրեր» փառատոնին

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը (ԶԱՀ) 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամություն ունեցող շահառուների հետ միասին առաջին անգամ մասնակցելու է «Երևանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share