1000 խոշոր հարկ վճարողները կրկնապատիկից ավելի հարկ են վճարել․ ՀՀ վարչապետ

Խոշոր հարկատուների նկատմամբ վարվող հարկային քաղաքականությունը էականորեն փոխվել է: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ՀՀ 2022 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս:

«2023-ի հունվար-մարտին 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ առաջին 1000 խոշոր հարկատուներից հավաքագրվել է 113.4 տոկոսով ավելի հարկ: Այսինքն՝ 2018-ի առաջին 3 ամիսների համեմատ խոշոր հարկ վճարողները կրկնապատիկից ավելի հարկ են վճարել: Սա կարևոր է, որ տեսնենք, որ ոչ թե փոքր տնտեսվարողներին ենք միայն հարկային դաշտ բերում, այլև խոշորներին»,- ասաց ՀՀ վարչապետը:

Նույն ժամանակահատվածում 100 խոշոր հարկատուներից հավաքագրված հարկերի ընդհանուր գումարը կազմել է առաջին 1000 խոշոր հարկատուներից հավաքագրված ընդհանուր գումարի 55.7 տոկոսը, այսինքն՝ 100-ը 1000-ի կեսից շատն են վճարել:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանում տնտեսական աննախադեպ աճը տեղի է ունեցել․Փաշինյան

Հաջորդը

Լանջիկ-Գյումրի հատվածում ընթացիկ շինարարական աշխատանքներ են

Առնչվող նյութեր
Դիտել

Տելեգրամյան որոշ ալիքներ ապատեղեկատվություն են տարածում վիրավորների թվի մասին.ՊՆ

Ժամը 09:20-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրադրության փոփոխություն չկա: Անհայտ ծագում ունեցող տելեգրամյան որոշ ալիքներ ապատեղեկատվություն են տարածում վիրավորների…
Դիտել

Ադրբեջանը զինվում էր, իսկ Օսկանյանը վերացնում էր Արցախի սուբյեկտայնությունը

Վերջին օրերին ակտիվացել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ Օսկանյանը Հայաստանի արտաքին գերատեսչությունը ղեկավարել է 1998-ի ապրիլից մինչև…
Դիտել

Արցախի բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են…
Դիտել

Կարմիր խաչը Արցախից օտարերկրյա 4 քաղաքացի է դուրս բերել

Կարմիր Խաչը Արցախից տարհանել է օտարերկրյա 4 քաղաքացու: Այս մասին Sputnik-ին հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցության ծրագրերի ղեկավար Զառա…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share