ԱՄՆ-ն պատրաստ կլինի Ուկրաինային տրամադրել անվտանգության երաշխիքներ Իսրայելի մոդելով. Բայդեն

ԱՄՆ-ն պատրաստ կլինի Ուկրաինային տրամադրել անվտանգության երաշխիքներ Իսրայելի մոդելով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, CNN-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

«Ուկրաինան պատրաստ չէ ՆԱՏՕ-ին անդամակցելուն հիմա ՝ պատերազմի թեժ պահին։ Դաշինքի անդամների շրջանում այժմ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ միակարծություն չկա։ Բայց Ուկրաինային պետք է ՆԱՏՕ-ին անդամակցելու համար որակավորման ռացիոնալ ուղի առաջարկել։ Իսկ քանի դեռ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէ, ԱՄՆ – ն նրան անվտանգության այնպիսի երաշխիքներ կտրամադրի, ինչպիսին Իսրայելին է տրամադրել», – նշել է նա։

Ջո Բայդենը նաև հայտարարել է, որ Ուկրաինային կասետային զինամթերք տրամադրելու որոշումը հեշտ չի եղել, բայց նա որոշել է դա անել, քանի որ Ուկրաինան դրա կարիքն ունի։

«Մենք գտնվում ենք մի իրավիճակում, երբ Ուկրաինայի վրա դաժանորեն հարձակվում են, դա է պատճառը։ Երկրորդը ՝ ուկրաինացիների զինամթերքները սպառվում են 155 մմ հաուբիցների համար։ Այս պատերազմը կապված է զինամթերքի հետ։ Եվ նրանց մոտ սպառվում է այդ զինամթերքը, իսկ մեզ մոտ դրանք քիչ են։ Ուստի, քանի դեռ ԱՄՆ-ն չի ավելացրել զինամթերքի արտադրությունը, Ուկրաինան ժամանակավորապես կասետային զինամթերք կստանա», – նշել Է Բայդենը։

Բայդենը հույս ունի, որ դրանք կօգնեն Ուկրաինայի զինված ուժերին ճեղքել ռուսական բանակի ամրությունները։

Իսրայելի անվտանգության երաշխիքների մոդելը ենթադրում է ռազմական և ֆինանսական օգնության 10-ամյա պարտավորություն, համատեղ արտադրության հնարավորություն, բայց առանց պատերազմներին և հակամարտություններին ՆԱՏՕ-ի բանակի մասնակցության:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հաագայի դատարանը միաձայն վերահաստատեց իր վճիռը Լաչինի միջանցքի վերաբերյալ․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

Հաջորդը

SpaceX-ը ուղեծիր Է դուրս բերել 48 Starlink ինտերնետ-արբանյակ

Առնչվող նյութեր
Դիտել

Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄԷ Դաշնային ժողովի նախագահի հետ

Պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 7-ին հանդիպում է ունեցել ԱՄԷ Դաշնային…
Դիտել

Ուկրաինան խզում է հարաբերությունները Սիրիայի հետ

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է Սիրիայի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների խզման մասին՝ ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների ճանաչման…
Դիտել

Բարձր եմ գնահատում Ձեր ավանդը՝ միտված տարածաշրջանային խաղաղության և կայունության վերականգնմանը․ Փաշինյանը՝ Չեխիայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի Հանրապետության վարչապետ Պետր Ֆիալային՝ Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև…
Դիտել

Արցախում ադրբեջանական կողմի հետ հրատապ հարցեր քննարկելու նպատակով տեղծվել է աշխատանքային խումբ

Հայտնում ենք, որ ի կատարումն Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի 2023 թվականի փետրվարի 28-ի նիստում կայացված որոշման՝ ստեղծվել է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share