Ընդդիմությունը բոյկոտեց ԱԺ նիստը

Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարեցին ԱԺ հերթական նիստերի աշխատանքը բոյկոտելու մասին:

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ իրենք չեն մասնակցելու ԱԺ հերթական նիստերի աշխատանքներին՝ ի նշան բողոքի: խմբակցությունն այդ քայլով իր բողոքն է արտահայտում այն բանի դեմ, որ իշխող ուժն ընդառաջ չի գնացել Հայաստանի սահմաններին տիրող իրավիճակը քննարկելու համար նոյեմբերի 15-ին ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությանը:

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը նույնպես հայտարարեց, որ խմբակցությունը չի մասնակցելու հերթական նիստերի աշխատանքներին:

Ընդդիմադիր պատգամավորը, հայտարարեց որ նիստերի դահլիճ կվերադառնան, երբ երկրի առջև ծառացած խնդիրները քննարկվեն:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը

Հաջորդը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 572 նոր դեպք

Առնչվող նյութեր
Դիտել

Քննարկվել է փախստականների վերադարձի հարցը Լեռնային Ղարաբաղ. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի արտաքին գերատեսչությունը հայտնում է, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում ընդունել է փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար…
Դիտել

Ուխտավորներն այցելել են Դադիվանք եւ Ամարաս

Հայ ուխտավորներն այցելել են Դադիվանքի հնագույն վանական համալիր՝ ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական անձնակազմի ուղեկցությամբ։ Այս մասին հայտնել է…
Դիտել

ՊԲ նախկին հրամանատարը ձերբակալվել է Շուշիի անկման գործով

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share