Կրակել են լրագրող Թեհմինե Ենոքյանի տան վրա

Հայտարարություն հանցագործության մասին.


29.06.2022թ.-ին ժամը 00.30-ի սահմաններում մեր բնակարանի հյուրասենյակի պատուհանին ինձ անհայտ զենքից կրակոց է արձակվել, ինչի հետևանքով կոտրվել է պատուհանի ապակին և կրակված պարկուճը մտել է մեր բնակարանի հյուրասենյակ: Այդ դեպքի կապակցությամբ ես զանգահարել եմ ոստիկանություն՝ 102 հեռախոսահամարով, մեր բնակարան են այցելել ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցները, ովքեր կատարել են համապատասխան գործողություններ և իրենց հետ տարել են հայտնաբերված պարկուճը:

Սակայն իմ և իմ ընտանիքի նկատմամբ կատարված հանցագործությունները սրանով չեն ավարտվում իրավապահ մարմինների կողմից, ըստ էության, գործուն միջոցներ չձեռնարկելու հետևանքով։

12.07.2022թ. ժամը 00.50-ի սահմաններում կրկնվեց արդեն երկրորդ կրակոցը մեր բնակարանի հյուրասենյակի պատուհանին, որի հետևանքով դարձյալ կոտրվեց պատուհանի ապակին, և կրակված պարկուճը մտավ մեր հյուրասենյակ՝ վնասելով նաև առաստաղը և պատը. դրանից հետո կրկին անմիջապես ահազանգել եմ ոստիկանություն:
Դրան նախորդել էր այլ իրադարձություն ևս. 2022 թվականի մարտի 8-ի լույս 9-ի գիշերը հրկիզել էին մեր տան մուտքի դուռը:

Ոստիկանները այս բոլոր գործողությունները որակում են որպես գույքի վնասում, այլ ոչ թե կյանքի դեմ ուղղված հանցագործություն:
Սակայն իրականում հանցագործությունները ես դիտարկում եմ մեկ միասնական շղթայի մեջ, բոլորն ուղղված են իմ և ընտանիքիս դեմ և կատարվել են միևնույն վայրում: Առավել ևս երկու՝ իրար հաջորդող կրակոցները ես չեմ կարող դիտարկել որպես պատահականություն:

Հատկանշական է, որ երկու դեպքերում էլ կրակոցների պահին, ես և մայրս գտնվել ենք մեր բնակարանում, և որևէ երաշխիք չի եղել, որ այդ կրակոցները չէին դառնալու մեր մահվան պատճառ, որից մենք փաստորեն խուսափել ենք միայն երջանիկ պատահականությամբ:
Այսինքն, ստացվում է, որ իմ և մորս նկատմամբ արդեն պարբերական բնույթ կրող կոնկրետ մահափորձեր են կատարվում, քանի որ նման պայմաններում այլ ողջամիտ կարծիք ունենալ չեմ կարող:

Պատկան մարմինը պարտավոր է հարուցել քրեական գործ կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործության հատկանիշներով, այլ ոչ թե ընդամենը գույքի:

Կատարված դեպքի առիթով դիմել ենք ՀՀ Գլխավոր դատախազին և ՀՀ Ոստիկանապետին պատշաճ իրավական գնահատական և արդյունավետ քննություն կատարելու պահանջով:

Հրապարակված տեքստից զատ այլ մեկնաբանություններ, հարցազրույցներ լրատվամիջոցների համար առայժմ չունեմ, խնդրում եմ չզանգահարել:

Թեհմինե Ենոքյան

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱԳՆ-ում ներկայացվել են STARMUS VI փառատոնի ծրագիրն ու նախատեսված միջոցառումները

Հաջորդը

Զորացրվել են պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունն ավարտած զինծառայողները

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանի ԱԳՆ-ն Ժոզեպ Բորելին մեղադրել է պրոհայկական դիրքորոշման համար

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ մեղադրելով ԵՄ բարձր ներկայացուցիչ և դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին պրոհայկական դիրքորոշման ու Ադրբեջանի…
Դիտել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել․հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս 1» աստիճան

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 12։21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աթոյան փողոցի թիվ 1 շենքի…
Դիտել

Հայաստանի անվտանգությունն Իրանի անվտանգությունն է․ Իրանի դեսպանն այցելել է Սյունիք

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին վերահաստատում է, որ Հայաստանի անվտանգությունն Իրանի անվտանգությունն է: «Արմենպրես»-ի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share