ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Հայաստան-Իրաք բարեկամության խմբի պատվիրակության հետ

Մարտի 16-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանում գտնվող Իրաքի Հանրապետության ներկայացուցիչների պալատի Իրաք-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի պատվիրակությանը՝ խմբի նախագահ Մուհամմադ Սադիկ Մուհամմադի գլխավորությամբ:

Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Վահան Կոստանյանը բարձր է գնահատել Իրաքի հետ բազմաոլորտ հարաբերությունների զարգացման առկա դրական դինամիկան՝ այս առնչությամբ առանձնահատուկ ընդգծելով երկու երկրների խորհրդարանների դերակատարությունն ու գործադրվող ջանքերը:

Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում հայ-իրաքյան փոխգործակցությունը տնտեսության, առողջապահության, կրթության և զբոսաշրջության ոլորտներում: Շեշտվել է հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում աշխատանքների ակտիվացումը, ինչպես նաև արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացումը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի: Նախարարի տեղակալը համապարփակ ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: Վահան Կոստանյանն անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից կրոնական գործոնի շահարկումները, ինչպես նաև Հայաստանի և հայ ժողովրդի ու արաբական աշխարհի միջև ավանդական ջերմ հարաբերությունները խաթարելու անհիմն փորձերը՝ նշելով, որ Հայաստանը ավանդական բարեկամական հարաբերություններ ունի արաբական պետությունների ճնշող մեծամասնության հետ: Վահան Կոստանյանը շնորհակալություն է հայտնել բարեկամ Իրաքի անկողմնակալ դիրքորոշման համար:  

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Տոկաևն ու Էրդողանը հանդիպել են Անկարայում

Հաջորդը

Երկրաշարժ Իրանի Խոյ քաղաքից 41 կմ հարավ-արևմուտք

Առնչվող նյութեր
Դիտել

Պատգամավորները պարտավոր են հանրային հաշվետվողականություն ներկայացնել. Վլադիմիր Վարդանյան

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն անդրադարձավ ընդդիմադիրների գործողություններին ու ԱԺ նիստերին, հանձնաժողովների աշխատանքներին…
Դիտել

Չպետք է գնալ նման զիջումների. Արծվիկ Մինասյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն անդրադարձել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին։ «Զիջում, որևէ համաձայնություն, որտեղ Ադրբեջանի Ազգային…
Դիտել

Սուրեն Պապիկյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ հուլիսի 4-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության…
Դիտել

Նպատակը բանակցային գործընթացը զրոյացնելն ու հետագա բանակցությունների ընթացքը խաթարելն է․ Փաշինյան (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է այսօր առավոտյան հայ-ադրբեջանական սահմանին Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի հրետակոծությանը. «Հրետակոծության ինտենսիվությունը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share